Ավելի քան 6000 ռուս զինծառայողների փոխատեղում է տեղի ունեցել Գյումրու ռուսական ռազմաբազայում։ Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Զինվորներն ու սերժանտները Գյումրու և Երևանի ռազմական կայազորեր են հասել մոտ 100 ավիաչվերթերով: Ռուսական ռազմական բազայում զինծառայողների թվաքանակը չի փոխվել: